Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

«Ոսկե նուռ» հայկական արտադրության ապրանքների հերթական տոնավաճառ-փառատոնը

«Ոսկե նուռ» հայկական արտադրության ապրանքների հերթական տոնավաճառ-փառատոնը
26.09.2015 | 15:38

Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության նախաձեռնությամբ՝ սեպտեմբերի 18-20-ը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում անցկացվել է արդեն ավանդական դարձած «Ոսկե նուռ» փառատոնը։ Փառատոնի մասնակից ապրանքարտադրողները ներկայացրել են հայկական ավանդական սննդամթերք, գորգեր, ազգային-գեղագիտական ձեռագործ ապրանքատեսակներ, խորհրդանշական հուշանվերներ, հագուստ և այլն։

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով ներկաներին՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը նշել է, որ «Ոսկե նուռ» ամենամյա փառատոնը Երևանի և Մոսկվայի գործընկերության ևս մեկ ամրան է։ Փառատոնն ուղեկցվել է տոնական միջոցառումներով, համերգային ծրագրով։

Դիտվել է՝ 945

Մեկնաբանություններ